Կարմիր Խաչն այցելել է Արցախի՝ Բաքվի բանտերում պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը

Մանրամասներ
արցախ

Այս տարվա դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արցախի՝ Բաքվի բանտերում ապօրինի պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։