Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակում է ծրագրում․ Պենտագոն

Մանրամասներ
իրան

Իրանը մոտ ապագայում հրթիռային հարձակում է ծրագրում Իսրայելի դեմ։ Այս մասին գրում են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պենտագոնին։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան իրանցի Միջազգային լրագրող Խայալ Մուազին գրել էր, որ «Շատ լավ նորություն կա, բայց դեռ հնարավոր չէ ամեն ինչ մանրամասն պատմել։ Միայն մի բան կարող եմ ասել՝ պատրաստվում է շատ վճռական ու հզոր պատասխան, որը ցնցելու է Սիոնիստական ​​ռեժիմը։ Պարզապես մի փոքր համբերություն է պետք»:

Մուազին հավելել էր, որ որևէ քաղաքական ճնշում, սպառնալիք կամ դիվանագիտական ​​մանիպուլյացիա չի կարող ազդել կայացված որոշման վրա։