Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մի տղամարդ փորձել է առևանգել 2 անչափահաս տղաների։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են ենթադրյալ՝ երեխաներին առևանգելու փորձ կատարողի ինքնությունը և 57-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի շրջանային փողոցում ու իր կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով նրան բերման են ենթարկել ոստիկանություն Մալաթիայի բաժին։
Վերջինս կասկածվում է Երևանի Մազմանյան փողոցից 2 անչափահաս՝ 11-ամյա երեխաների առևանգելու փորձ կատարելու մեջ, սակայն իր կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
0Comments