Հայաստանի հավաքականը մեկնում է Հյուսիսային Մակեդոնիա (տեսանյութ)

Մանրամասներ
5

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Ազգերի լիգայի երկրորդ տուրում կմրցի մակեդոնացիների հետ։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

C լիգայի չորրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի թիմը Երեւանում 4:1 հաշվով հաղթել էր Լատվիային, Հյուսիսային Մակեդոնիան արտագնա խաղում մրցել էր Ֆարերյան կղզիների թիմի հետ եւ բավարարվել ոչ ոքի արդյունքով՝ 1:1։