Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2024թ. առաջին կիսամյակում կրճատվել է 48,3 տոկոսով։
Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ սեպտեմբերի 2-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ամենաբացասական ազդեցությունն ունեցել է Ռուսաստանից ոչ կոմերցիոն բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի 69,4 տոկոսով նվազումը։
0Comments