Ես Ալիեւին առաջարկել եմ, որ հանդիպում տեղի ունենա երկկողմ ձեւաչափով. Փաշինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ընդհանուր ըմբռնումը եղել է  այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով եւ քանի դեռ այդ ձեւաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը հենց այդ ձեւաչափն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, հրավիրված ասուլիսն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը որեւէ դրակատարում ունի հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Մենք բոլոր մեր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում գնահատում ենք եւ բարձր ենք գնահատում: Եւ մյուս կողմից ինչպես նկատել եք, Ադրբեջանի հետ աշխատանքը տեւական ժամանակ տեղի է ունենում երկկողմ ձեւաչափով եւ կարող ենք ասել, որ այս ձեւաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությունը: Երեկ էլ, գիտեք, որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց եւ մենք կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, ոորովհետեւ ընդհանուր ըմբռնումը եղել է  այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով եւ քանի դեռ այդ ձեւաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը հենց այդ ձեւաչափն է: Ես այդ մասին ուղիղ եւ անկեղծ ասել եմ նաեւ ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսային զրույցի ընթացքում: Մյուս կողմից չեմ կարող ասել, թե բացառում եմ որեւէ այլ ձեւաչափով աշխատանք  այն ընդգծմամբ, որ ամեն դեպք առանձին ժամանակահատվածում պետք է քննարկել»,-ասաց նա:

Փաշինյանը անդրադառնալով Լոնդոնում գաագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման չկայանալուն, նա ասաց որ Հայաստանը չի հրաժարվել հանդիպումից եւ ավելին՝ ինքը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի նախագահին առաջարկել է հանդիպում երկկողմ ձեւաչափով:

«Ես ինքս Ադրբեջանի նախագահին դիվանագիտական խողովակներով առաջարկել եմ, որ տեղի ունենա հանդիպում երկկողմ  ձեւաչափով, ինչու, որովհետեւ նախկին շրջանում եղել է այդ ըմբռնումը , որ մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով եւ կարծում եմ, որ կարող ենք այս տրմաբանությունը շարունակել, քանի որ արդյունավետ է: Ընդ որում, երբ որ հասունանա պահը բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, չբացառելով որեւէ այլ ձեւաչափ, կարծում եմ, որ դա կարող է ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունենա, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում եւ ես պատրաստ եմ այդպիսի շփումների»,-ասաց նա: