Այսօր անցկացվեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլի վիճակահանությունը։
Հայտնի են 36 թիմերի մրցակիցները։
Յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 6 մրցակից՝ մեկական մրցակից` ամեն զամբյուղից։
Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։
1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։ 25-ից 30-րդ տեղերը զբաղեցրած թիմերը հրաժեշտ կտան մրցաշարին։
«Նոա»-ի մրցակիցները ԿԼ-ի հիմնական փուլում կլինեն․
Լոնդոնի «Չելսի»-ն, Վիենայի «Ռապիդ»-ը, ԱՊՕԵԼ-ը, «Մլադա Բոլեսլավ»-ը, «Բաչկա Տոպոլա»-ն, «Վիկինգուր»-ը։
Վիճակահանության արդյունքները բոլոր թիմերի համար` ստորև.
0Comments