Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 1-ին մեծ հավաք կանցկացնի

Մանրամասներ
բագրատ սրբազան

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք: Հայտնում են Սրբազան պայքար շարժման ֆեսբուքյան էջում:

«Այս հավաքը չափազանց կարևոր է ամենքիս համար: Արցախի մեր հայրենակիցների ելույթների ավարտին Սրբազան Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես կգա առաջիկա անելիքների և զարգացումների մասին կարևոր խոսքով»,- ասվում է հաղորդագրությունում: