Ջերմաստիճան աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. Եղանակն առաջիկա օրերին

Մանրամասներ
եղանակ

Հանրապետության տարածքում` օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 18-ին և 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում Երևան քաղաքում՝ օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 18-ին և 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+16+18, ցերեկը՝ +30+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +26+29,

Տավուշում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+32, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+34,

Արարատում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +33+36,

Արմավիրում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +33+36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+16+19, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+33, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+27։