Ադրբեջանը Սյունիքում գրեթե 3 կմ երկայնքով խրամատներ է փորել ու դիրքեր է դրել

Մանրամասներ
Արգամ Հովսեփյան

2023 թվականի մարտի 30-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք ու սկսել էին դիրքավորվել։ Երբ արդեն հարմար դիքավորվել էին, ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել հայկական դիրքերի մոտ ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինվորների ուղղությամբ․ հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։

Վերջերս ադրբեջանական կողմը թույլ չէր տվել, որ հայկական կողմը փշալարեր քաշի հայկական ու ադրբեջանական դիրքերի մեջտեղի հատվածում։

«168»-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասել է, որ Ադրբեջանը գրեթե 3 կմ երկայնքով խրամատներ է փորել ու դիրքեր է դրել։

«Հայկական կողմի քաշած փշալարը կիսատ է մնացել, չգիտեմ՝ ինչ է եղել, չեմ հասկանում։

Ադրբեջանական կողմից վերևի պոստից մինչև ներքև մանրակրկիտ խրամատ են փորել՝ ամբողջ «լինիայով»»,- նշել է Արգամ Հովսեփյանը։

Ըստ նրա, որքան էլ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ Ադրբեջանը պետք է հետ գնա ՀՀ տարածք ներխուժած հատվածներից, Ադրբեջանը հենց այնպես հետ չի գնալու։

«Ասում եմ ձեզ՝ Ադրբեջանը խրամատ է փորել, խրամատների հետևում դիրքեր է տեղադրել, այդքան աշխատանք անելուց ու ամրանալուց հետո մի սպասեք, որ դուրս կգա։

Ախր մենք թշնամուն գիտենք, հենց այնպես դուրս չի գա։ Մեր տարածքը կարող ենք ազատագրել միայն ու միայն ուժով, Ադրբեջանը դիվանագիտությամբ ոչինչ չի անում, ու կարծում եմ՝ սա բոլորն էլ լավ հասկանում են։ Թուրքին պիտի ստիպողական հանես այդ տարածքներից։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում։