Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
0Comments