Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Փլուզման հետևանքով հանքի երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Նրանք տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններ։ Նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք` հանքը շահագործող «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը 2023 թվականի մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։
Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը տրվեց 2024թ–ի մարտին։
0Comments