Դավիթը՝ «նախագահականում»

Բաղրամյան 26-ի տարածք է տեղափոխվելու Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվեց Բաղրամյան 26՝ ազատելով Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախագահական նստավայրը, որը մինչ այդ կառավարության ընդունելությունների տունն էր:

Մեր տեղեկություններով՝ այդ տարածք է տեղափոխվելու Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայությունը եւ հնարավոր է՝ նաեւ Հաշվեքննիչ պալատը: Հետագայում այս երկու կառույցները կարող են միավորվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում