Մոսկվան փորձում է փրկել «Հյուսիս-Հարավ» միջանցքը

Մանրամասներ
շոյգու

Թեհրան կատարած այցից հետո Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Բաքու, որտեղ հանդիպել և բանակցություններ է վարել Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ:

Շոյգուի պատվիրակության կազմում Բաքու են ժամանել նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանի նախագահի խորհրդական Իգոր Լևիտինը:

Ավելի վաղ Իրանում ռուսական պատվիրակությունը նույն կազմով բանակցություններ էր վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ: Թեհրանի և Բաքվի բանակցությունների մանրամասների մասին կողմերը գրեթե ոչինչ չեն հայտնել, թեև ակնհայտ է, որ այդ երկու իրադարձությունների միջև կա կապ:

Միևնույն ժամանակ, այս ուղղությամբ տեղեկատվական դաշտը կլցվի ընդհանուր տիպի փորձագետների դատողություններով երկկողմ բազմապրոֆիլ հարաբերությունների զարգացման վերաբերյալ, որոնք կարևոր նշանակություն ունեն, բայց բոլորը չէ, որ պրոֆիլային են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի համար: Այստեղից էլ՝ հայեցակարգային ապարատի տարաձայնությունը։

Ոմանք Շոյգուի այցերը Թեհրան և Բաքու աշխատանքային են համարում, մյուսները նրա այցը Բաքու որակում են՝ որպես «անսպասելի»:

Ի՞նչ է տեղի ունեցել։ Այս մասին ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ներկայացրել է իր դիտարկումները։

«Փորձենք գոյություն ունեցող իրադարձություններից կառուցել խճանկարային կոնստրուկցիա և պատկերացում կազմել մեծ պատկերի մասին։ Դա թույլ կտա խուսանավել շահարկումներից։ Շոյգուի այցը Թեհրան պատահական չէր և տեղի ունեցավ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ սրման պահին՝ կապված Իրանի դաշնակիցների՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի և Բեյրութում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության հետ:

Իրանի կողմից Իսրայելի դեմ նախապատրաստվող պատասխան գործողությունը կարող է նպաստել  Գազայում զինված հակամարտության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում: Այդ առումով Ռուսաստանին անհրաժեշտ է «մատը պահել զարկերակի վրա», քանի որ հնարավոր է՝ էսկալացիայի գոտի է ներքաշվում մի երկիր, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի կարևորագույն տարանցիկ միջանցքն է։

Մոսկվայի առջև խնդիր է դրված՝ կա՛մ կասեցնել պոտենցիալ էսկալացիան, կա՛մ առավելագույնը չեզոքացնել դրա հետևանքներն Իրանի համար։ Նրա որոշման մասին տվյալ պահին դժվար է խոսել, բայց ինքնին այն փաստը, որ Իրանը դեռևս ձեռնպահ է մնում Իսրայելին պատասխան հարված հասցնելուց, դեռևս դրական նշան է։ Մնում է սպասել՝ պարզելու, որքան երկարաշունչ դադար է վերցրել Թեհրանը»,- ընդգծում է Տարասովը։

Նրա խոսքով՝ Շոյգուի համար կարևոր էր առաջին ձեռքից լսել Իրանի ղեկավարության կարծիքը Թել Ավիվի հետ հակամարտության հետագա զարգացման վերաբերյալ և շոշափել իր միջնորդական հնարավորությունները։ Դրանից, վստահ է քաղաքագետը, կախված էր նաև Շոյգուի բանակցային օրակարգը Բաքվում, որը Թեհրանի երկխոսության շարունակությունն էր։

«Դատելով, որ Շոյգուի հետ բանակցություններից հետո հայտնվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրությունն այն մասին, որ «Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն լքել է Թեհրանը և մեկնել Բաքու՝ Ադրբեջանի մայրաքաղաք՝ նրանց միջամտությունից զգուշացնելու նպատակով», կարելի է ասել՝ Թեհրանում երկխոսությունը հեշտ չի եղել, և Շոյգուն հավանաբար Ալիևին է հասցրել Թեհրանի մտահոգությունները։ Եվ պատահական չէ, որ Ալիևը հանդիպման ժամանակ հայտարարել է՝ «անհրաժեշտ է համարում Բաքվի և Մոսկվայի միջև կանոնավոր շփումները տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- պարզաբանում է Տարասովը:

Նա հավելել է՝ տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդրի մասին է, որքան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստական փակուղային վիճակի, և  իրավիճակի ուժային լուծումների և մերձավորարևելյան ճգնաժամը Անդրկովկաս տեղափոխելու հնարավոր վտանգի մասին։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում տարբերակներ այնքան էլ չկան, իսկ Մոսկվան, Հայաստանի վարած քաղաքականության պատճառով, զրկված է նախկին խաղաղարար-միջնորդի դերում  հանդես գալու հնարավորությունից:

«Ելնելով դրանից՝ կարելի է եզրակացնել, որ կարևոր է նույնիսկ տեսական մակարդակով վերացնել այն սպառնալիքը, որ Ադրբեջանը կփորձի օգտվել իրավիճակից և ուժային հակամարտության մեջ մտնել Հայաստանի հետ: Բայց թե ինչպե՞ս հետագայում կարող են զարգանալ իրադարձությունները, և արդյո՞ք Շոյգուի Թեհրան-Բաքու առաքելությունը չի դառնա «վերջին պահի դիվանագիտություն», առայժմ դժվար է դատել։

Այն մասին, որ Մերձավոր Արևելքը կանգնած է մեծ պատերազմի շեմին, և, որ այն կարող է տեղափոխվել Անդրկովկաս, սկսեցին խոսել միայն վերջերս, այն էլ՝ միայն առանձին երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ գործընկերային, դաշնակցային զգացմունքների դրսևորման իրավիճակում։

Արդյունքում Մոսկվան ներառում է բոլոր լծակները՝ դիվանագիտությունից մինչև ռազմական աջակցություն։ Այս իրավիճակում Ադրբեջանը և պոտենցիալ Իրանը կարելի է գրանցել կարևոր աշխարհաքաղաքական համագործակցության ռուսական ակտիվում»,- ամփոփում է Տարասովը։

iarex.ru  

168.am