Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզվել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի տներից մեկի այգում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 40-ամյա Արմեն Ա.-ի դին՝ ծառից կախված վիճակում:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
0Comments