Վանաձորի համայնքապետն ազատ կարձակվի

Մանրամասներ
մամիկոն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի։ Դատարանը փոխեց խափանման միջոցը՝ կիրառելով գրավ 10 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորից ինչ-որ հողեր օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։ 

Ասլանյանի կատարած արարքը նյութական վնաս չի պատճառել պետությանը և 2.7 ամիս կալանքից հետո այսօր դատարանը փոխեց խափանման միջոցը։