Իսրայելն արկ է արձակել Սիրիայի ուղղությամբ, որն ընկել է հարավային Ալ-Կունեյտրա նահանգում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով սիրիական SANA գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ արկակոծման հետևանքով խաղաղ բնակչության ու սիրիացի զինվորականների շրջանում զոհեր ու տուժածներ չկան, որևէ վնաս չի հասցվել:
Արկն ընկել է Հոդր բնակավայրի մոտակայքում, որտեղ գտնվում են ռազմական դիրքեր: Արկի արձակման պատճառն առայժմ հայտնի չէ:
Աղբյուրը նշում է, որ այս տարածքում վերջին զինված միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսին: Այն ժամանակ Սիրիայի տարածքից իսրայելական դիրքերի գնդակոծությանն ի պատասխան Իսրայելի օդուժը հարվածել էր Խան Առնաբայում սիրիական բանակի դիրքերին:
0Comments