Ինչո՞ւ է վտանգավոր հանգստյան օրերին երկար քնելը

Ցիրկադային ռիթմի խանգարումների հետ են սերտորեն կապված քնի խանգարումները

Հանգստյան օրերին երկար քնելն օրգանիզմն ավելի ուժեղ է վնասում, քան պարբերաբար քիչ քնելը: Այս մասին նշված է Կոլորադոյի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Current Biology ամսագրում:

Փորձի մասնակիցներին երեք խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկված փորձարկվողները քնել են օրական 9 ժամ, երկրորդ՝ 5 ժամ, իսկ երրորդ խմբի փորձարկվողներն աշխատանքային օրերին քիչ են քնել, սակայն հանգստյան օրերին երկար քնելու հնարավորություն են ունեցել:

Արդյունքում երրորդ խմբի կամավորների մոտ զարգացել են առողջական որոշ խնդիրներ: Այսպես՝ երկրորդ խմբի կամավորների համեմատությամբ նրանց մոտ նվազել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, ինչը մեծացնում է դիաբետի զարգացման հավանականությունը: Դրանից բացի, հանգստյան օրերին երկար քունը բացասաբար է անդրադարձել լյարդի բջիջների եւ մկանների վրա:

Գիտնականների կարծիքով՝ աշխատանքային օրերին քիչ քնելու եւ հանգստյան օրերին քնի ավելցուկի դեպքում ավելի արագ է տեղի ունենում բնական ցիրկադային ռիթմերի խանգարումը, որոնք փոխկապակցված են կենսաբանական ժամերի հետ: Միաժամանակ, ցիրկադային ռիթմի խանգարումների հետ են սերտորեն կապված քնի խանգարումները (ջեթլագ, հանգստյան օրվա անքնություն եւ այլն):

Նյութի աղբյուր՝ news.am