Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մարտի 3-ին կտա Ռուսաստանի հետ համատեղ «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության սկիզբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Արտադարությունը կիրականացվի Կորվա քաղաքում:
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Հնդկաստանում 2019թ. Կալաշնիկովի արտադրության մասին հայտնել էր նախորդ տարվա դեկտեմբերին:
Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով, խոսքը գնում է ԱԿ-203-ի մասին: Այդ զենքը կփոխարինի հնդկական ԻՆՍԱՍ-ի արտադրության զենքերին, որոնցից զինվորականները բողոքում են։
0Comments