Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետքարտուղարությունից։
«Ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ մեր մոտեցման վրա»,- ասել է պաշտոնյան։ Ըստ նրա, Թեհրանի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունները «մնում են անփոփոխ»։ «Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն ծառայում է ամերիկյան շահերին»,- ընդգծել է նա։
Պաշտոնյան կրկնել է ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն մասին, որ Իրանում ընտրություններն իբր ազատ ու արդար չեն եղել։ «Մենք չենք ակնկալում, որ այս ընտրությունները կհանգեցնեն Իրանի զարգացման ուղղությամբ հիմնարար փոփոխությունների կամ նրա քաղաքացիների համար մարդու իրավունքների ավելի մեծ հարգանքի», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
0Comments