Սիրելի՛ երեխաներ, ջանք չեմ խնայելու, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ու անվտանգ

Մանրամասներ
սուրեն պետրոսյան ընտանիք

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի ուղերձը՝  Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․

«Սիրելի երեխաներ,

շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Ձեզանից յուրաքանչյուրը նոր լույս, նոր իմաստ և իմաստնություն է բերում մեր կյանք:
 

Խոստանում եմ, որ ջանք չեմ խնայելու, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ, անվտանգ, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
 

Այսօրվա մեր ամեն քայլի նպատակն է, որ դուք լինեք պաշտպանված, ունենաք անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մանուկներ»։