Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները

Գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլեւս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է
Նիկոլ Ալիև

Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինվենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։

Ալիեւի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։

Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական( իմա' թուրքական) օկուպացիայի վտանգի առջեւ է կանգնեցրել։

Այս հայտարարությունը նաեւ ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։

Մենք պետք է մտնենք իրավական դաշտ եւ գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլեւս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է։

Ստեփան Դանիելյան