Ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանին ավելի ցածր տոկոսադրույքով վարկ տվեց. Լուկաշենկո

Բելառուսը երբեք չի եղել Ռուսաստանի կենվորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրատվամիջոցների հրապարակումներին և փորձագետների կարծիքներին այն հարցի վերաբերյալ, որ Բելառուսը համարվում է Ռուսաստանի «կենվորը»:

Նրա խոսքերով՝ Բելառուսը երբեք չի եղել Ռուսաստանի կենվորը, ընդհակառակը, Մոսկվայից վարկ է ստացել առավել անշահավետ պայմաններով, քան մյուս երկրները:

«Ռուսաստանը Բելառուսին ատոմային էլեկտրակայանի կառուցման համար վարկ է տրամադրել 4.8 տոկոսով, Վիետնամին վարկ է տրամադրվել 3 տոկոսից ցածր, Հայաստանին` ևս 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով: Ինչո՞ւ»,-Լուկաշեկոյի խոսքերն է մեջբերում բելառուսական «ԲԵԼՏԱ» գործակալությունը: