Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին

Մանրամասներ
ռդ

«Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է»։

Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Геноцид. Память и Предупреждение» («Ցեղասպանություն. հիշողություն և նախազգուշացում») խորագրով միջազգային համաժողովում:

«Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են սա գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե սա պատմական արդարության ակտ է և տարածքային ամբողջականության վերականգնում։

Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է, որը, ցավոք, տեղի ունեցավ մեր աչքի առաջ», - ասել է Զատուլինը: