ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
զախարովա

ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է ՌԴ-ի հետ «պոտենցիալ հակամարտության»: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն Steadfast Defender զորավարժությունները

Նրանց սցենարով՝ բոլոր գործիքների, այդ թվում՝ հիբրիդային և սովորական սպառազինությունների կիրառմամբ, մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններ։

Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», ինչի մասին, ի դեպ, անկեղծորեն խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»,-հայտարարել Է Զախարովան։