Պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան (տեսանյութ)

Մանրամասներ
աժ

Ամենամյա այս ձևաչափի իմաստն այն հարցի պարզաբանումն է, թե մեզ հետ ինչ է տեղի ունեցել, ունենում, որտեղ ենք հասել կամ որտեղ ենք գտնվում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության 2023 թ-ի ծրագրի կատարողականի զեկույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս որքան պարզ, նույնքան բարդ հարցի պատասխանը թերևս վերջնական ձևակերպելուն ինձ օգնեց վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած մի հարցուպատասխան, որի շուրջ մտածումներն ինձ համար ակնհայտ դարձրին, որ 2021թ-ից ի վեր այս դահլիճում տեղի ունեցողը որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու երբեմն անբովանդակ թվա, իրականում հայեցակարգային, բովանդակային ու ռազմավարական լրջագույն խորք ունեն, որովհետև այդ բանավեճերում բախվում է երկու տեսակետ, հայեցակարգային ու ռազմավարական երկու պատկերացում, որոնցից մեկը կարելի է տեղավորել պատմական Հայաստան, մյուսը իրական Հայաստան բանաձևերի ներքո»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով այդ բանավեճը մեկնարկել է 44-օրյա պատերազմից հետո։

«Մինչ այդ մեծ հաշվով Հայաստանում հանրային, քաղաքական կոնսենսուս կար, որ պատմական և իրական Հայաստանները ոչ միայն կարող են գոյակցել, այլև կարող են ուժեղացնել մեկը մյուսին։ Այս ընկալումը հասկանալի, ընդունելի և նույնիսկ սիրելի է եղել կառավարող մեծամասնության ու անձամբ ինձ համար, և դա արտահայտվել է մի շարք փաստաթղթերում, հայտարարություններում ու դիրքորոշումներում։ Կառավարության և անձամբ իմ հոգեբանական, քաղաքական ու գործնական տրանսֆորմացիան, որ տեղի է ունեցել բոլորիդ աչքի առաջ, բայց չի ձևակերպվել որպես այդպիսին, հենց սրանում է։ Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»,- ասցա Նիկոլ Փաշինյանը։