Ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ

Մանրամասներ
քպ

Հայաստանում հեռարձակվող ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, եթե ատելություն տարածի Հայաստանի և ժողովրդի նկատմամբ, սադրիչ գործողություններով զբաղվի:

Այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:

«Ցանկացած օտարերկրյա հաղորդում, հաղորդաշար համապատասխան և կոշտ վերաբերմունքի կարժանանա մեր կողմից, եթե ատելություն տարածի մեր պետության և ժողովրդի նկատմամբ, միջամտի մեր ներպետական խնդիրներին, կասկածի տակ դնի մեր ինքնիշխանությունը, սադրիչ գործողություններով զբաղվի»,–ասաց Տիգրան Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ սա հանձնաժողովի սկզբունքն է: