Զբոսավար Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեզ պատասխանել ենք անձնական նամակով։
Սա ամենազզվելի ու տհաճ բաներից մեկն է, որը հանդիպում է Facebook-ում։ Այս հարցին շատերն են պարբերաբար անդրադառնում, բայց սպասարկողները շարունակում են պատասխանել անձնական նամակով` խլելով մարդու ժամանակը, ծախսելով մարդու էներգիան, ստիպելով, որ մարդն իրեն հետաքրքրող ապրանքի համար ջանք գործադրի։
Ես չգիտեմ, թե ով ու ինչու որոշեց, որ մարքեթինգը մարդու գործը բարդացնելն է, մինչդեռ, ժամանակակից աշխարհում ամեն ինչ արվում է, որ հաճախորդը չչարչարվի, չհոգնի, աշխարհի նորմալ երկրներում սպասարկումը ենթադրում է` հեշտացնել հաճախորդի կյանքը։
Անձամբ ես երբեք գնումներ չեմ անում այն կազմակերպություններից, որոնք պատասխանում են անձնական նամակով, որքան էլ ապրանքն ինձ դուր գա։ Դա ինձ առավելապես նյարդայնացնում ու զայրացնում է»:
0Comments