Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ Եղանակը Հայաստանում

Մանրամասներ
եղանակ

Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +15+17։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +9+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +13+15,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +9+12, 

Լոռիում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +15+18,

Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +18+21,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +8+11,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+16,

Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +16+18, 

Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +16+18, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +8+11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +16+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+23,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16։