Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում

Մանրամասներ
երկար մազեր աղջիկ

Հարավային Կորեայի Յոնսեի համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երկար եւ լավ որակով մազերով  կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան կարճ և անորակ մազերով կանայք: Հետազոտության արդյունքները ներկայացված են Evolutionary Psychology ամսագրում:

«Քանի որ չկան ուսումնասիրություններ, որոնք կքննարկեն կանանց մազերի և սեռական հաճախության կամ ցանկության միջև կապը, հարցի պատասխանը, թե արդյոք կանանց մազերը կարող են ազդել նրանց սեռական կյանքի վրա, մնում է անհայտ», - ասում են հեղինակները:

Այս հարցին պատասխանելու համար թիմը հավաքագրել է 204 ամուսնական զույգ Հարավային Կորեայից: Զույգերը հարցվել են մազերի որակի, մազերի երկարության, գրավչության, սեռական ցանկության, սեռական հաճախության, հարաբերությունների բավարարվածության և սեռական բավարարվածության վերաբերյալ:

Ինչպես պարզվել է, տղամարդիկ ավելի գրավիչ են համարել ավելի երկար մազերով կանանց, ինչը ազդել է սեռական ակտի հաճախականության վրա։ Սակայն դա չի վերաբերում երկար մազերով տղամարդկանց։ Հետազոտողները ենթադրում են, որ երկար մազերը կանանց մոտ կարող են մեծացնել իրենց գրավչության և սեռական գրավչության ընկալումը: Այս ուսումնասիրությունը ընդգծում է մազերի խնամքի կարևորությունը այն կանանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց սեռական կյանքը: