Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16-18-ը:
Իսկ Արմավիրի մարզում ծիրանենու մասսայական ծաղկում սպասվում է 18-22-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետից շուտ է 25-28 օր:
Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
0Comments