Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք գտնվող Պոբեդա գյուղը: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:
«Դոնեցկի ուղղությամբ զորքերի Հարավային խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Պոբեդա գյուղը, բարելավել են դիրքերը առաջնագծի երկայնքով: Ուկրաինայի ԶՈՒ-ն մեկ օրում կորցրել է մինչև 155 մարդ, մեկ տանկ, երկու զրահամեքենա, ՄՍՏԱ-Բ հաուբից, Մ-46 հրանոթ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի կայան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
0Comments