Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Մանրամասներ
բուք ձյուն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Աբովյանի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: