Երաժիշտ Օլեգ Պերևերզևը մոսկովյան մետրոյի «Սուխարևսկայա» կայարանի սպասասրահում կատարել է հայկական «Ով սիրուն, սիրուն» սիրված երգը, որը ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել «Միմինո» ֆիլմի շնորհիվ:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, երաժիշտը սկզբում երգել է, հետո դուդուկով նվագել երաժշտությունը:
Instagram-ում հրապարակված տեսանյութի տակ օգտատերերից մեկը ցանկություն է հայտնել, որ հայկական դուդուկը հնչի աշխարհի բոլոր անկյուններում:
0Comments