ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հայտարարում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի տեքստի մրցույթ: Այս մասին նա այսօր տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով:
«Որեւիցե մեկին չի անհանգստացնում, որ երգի մեջ գրված եռագույնը դա իտալական եռագույնն է, որ օրհներգի մեջ փոփոխութուն ենք արել «թշվառ անտերը», որպեսզի այն հնչի ավելի լավ: Երաժշտական առումով Հայաստանի հետ կապ չունեցող երաժշտութուն է, վերցրված է Գլազունովի բալետից»,-ասել է նա:
Մրցույթը կտեւի երկու ամիս, որից հետո Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը կընտրի հաղթողին. «Այն կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, հայ ժողովրդի գլխում, հայ ժողովրդի համար, եւ երբ զգանք դրա ժամանակն է, մենք այդ թեմային նորից կանդրադառնանք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments