«Հայհեղինակ» ՀԿ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքով, Հայաստանում հեղինակային իրավունքներն առավել հաճախ խախտվում են լուսանկարների, երաժշտության օգտագործման ժամանակ։
«Այո, լուսանկարը ստեղծագործական աշխատանքի արդյունք է և համարվում է իրավունքի օբյեկտ։ Լուսանկարիչներն ունեն նույն իրավունքը, ինչ գրողը կամ երաժշտության հեղինակը։ Հետևաբար, եթե թերթում տպվում է նրա լուսանկարը, թերթը պարտավոր է այդ իրավատիրոջ կողմից ունենալ թույլտվություն, ինչպես նաև նշել նրա անունը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Իրավունքների խախտման հետևանքով նաև ոչ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում։
«Մի հրատարակիչը մեծ ծախսեր է անում, բոլորից վերցնում է թույլտվություն, գիրքը մտնում է խանութ, մեկ էլ խանութում տեսնում ես մի ուրիշ հրատարակչի գիրք, որը բոլոր իրավունքներն անտեսել է, քիչ ծախսեր արել »,-նշեց ՀԿ նախագահը։
Ս. Ներսիսյանի խոսքով, իրենք սկսելու են ակտիվ իրազեկել հեղինակային իրավունքի ու դրա ապահովման մասին, հակառակ դեպքում, նա մտավախություն ունի, որ երկիրը կկորցնի և գիտությունը, և արվեստը։
«Դատական պրոցեսները միշտ ավարտվում են ի վնաս հեղինակային իրավունքի սուբյեկտի։ Դատավորը չի խորանում, որ գիտեք, չնայած Արամ Խաչատրյանը մահացել է, բայց եթե օգտագործվում է նրա «Սուսերով պար»-ը, մենք ունենք պարտականություն նրա ժառանգի նկատմամբ։ Դատավորը որոշում է կայացնում ի օգուտ բիզնեսի»,-խնդիրը մանրամասնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments