Ադրբեջանը Հայաստանին սպառնացել է «հետևանքներով»

Մանրամասներ
նիկոլ ալիև

Հայաստանը չի կատարում դեպի Նախիջեւանի ինքնավար մարզ միջանցքի ստեղծման իր պարտավորությունները, եւ նման որոշման հետեւանքները ոչ շահեկան կլինեն երկրի համար։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը, փոխանցում է Lenta.ru–ն։

Ամիրբեկովն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչը պետք է լինի տրանսպորտային միջանցքը դեպի Նախիջևանի ինքնավար մարզ։ Նրա կարծիքով՝ այս երթուղին վճռորոշ նշանակություն ունի Ադրբեջանի անվտանգության համար։

«Երեք տարի անց Հայաստանը չի էլ սկսել 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորում պատրաստելը։ Իհարկե, մենք չենք կարող ստիպել Հայաստանին կատարել այն, ինչ պարտավորվել է, և անիմաստ է ենթադրել, որ մենք ներխուժելու ենք, որպեսզի ուժով պարտադրենք այդ միջանցքը կամ նման մի բան»,- ասել է դեսպանը։