Խուզարկու շունը Սյունիքի լեռներում գտել է անցած շաբաթ կորած քաղաքացու մարմինը

Հետախուզությունը սահմանապահ վարպետության անքակտելի մասն է

Փետրվարի 11-17-ը Սյունիքի մարզում Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները եւ Մեղրիի սահմանապահ ջոկատը որոնում էին տեղի անհետ կորած բնակչին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, շնորհիվ սահմանապահ ուղեկալներից մեկի զինվորականի ու նրա հավատարիմ օգնական՝ խուզարկու շան (Ռիչ անունով) պրոֆեսիոնալ գործողությունների, բարձրլեռնային գոտում հաջողվեց գտնել կորած մարդու մարմինը։ Որոնման ընթացքում շունը սկզբում գտավ քաղաքացու հեռախոսը, 1,5 ժամ անց՝ տուժածին։

Հետախուզությունը սահմանապահ վարպետության անքակտելի մասն է, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցների պրոֆեսիոնալ պատրաստվածության բարձր մակարդակը թույլ է տալիս հաջողությամբ կատարել պետական սահմանի պաշտպանության եւ պահպանության առաջադրված խնդիրները։