Ղազախստանի բնակիչներին զգուշացրել են -380 աստիճան սառնամանիքների մասին

Մանրամասներ
Ղազախստան

Ղազախստանի հյուսիսի բնակիչները սխալ SMS հաղորդագրություն են ստացել մինուս 380 աստիճան սառնամանիքների մասին․

Հայտնում է Ռիա Նովոստին։

Հյուսիսային Ղազախստանի տարածաշրջանում Tele2 բջջային օպերատորի բաժանորդները դեկտեմբերի 8-ին հաղորդագրություն են ստացել, որ տարածաշրջանում դեկտեմբերի 8-ին սպասվում է -380 ℃ ուժեղ սառնամանիք:

Ավելի ուշ ընկերությունից նշել են, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել։ Հաղորդագրության մեջ Ցելսիուսի աստիճանի (°) փոխարեն 0 է գրվել: Սխալը հայտնաբերելուց հետո, ուղղված հաղորդագրություն է ուղարկվել տարածաշրջանի բոլոր բաժանորդներին: