ԱՄՆ-ն թույլ չի տվել գերեվարված նախագահները ազատ արձակվեն, իշխանության համար խնդիր կառաջացնեն․ Վիդեո

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Տեղեկություն եղավ, որ Ադրբեջանում գտնվող 32 զինծառայողների հետ հնարավոր է Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը ևս ազատ արձակվեն, բայց ԱՄՆ-ն թույլ չի տվել, որ Արցախի գերեվարված նախագահները վերադառնան Հայաստան, քանի որ նրանք կարող են ՀՀ իշխանությունների համար խնդիրներ առաջացնել, ինչը ի չիք կդարձնի Արևմուտքի ծրագիրը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Արևմուտքը Հայաստանում հաջողություն է գրանցում, դա են ապացուցում ՀՀ-ԵՄ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ կնքված պայմանավորվածությունները, ըստ լուրերի՝ խոսքը ռազմաուսումնական հաստատությունների ձևավորման մասին է։ Արևմուտքից Ալիևին հասկացրել են՝ եթե գնա ռուսական կողմ, խնդիրներ կունենա, դրա համար է խոսել ԵԽ հարթակում բանակցելու մասին։

Արցախը Հարավային Կովկասի կարևոր կետն է, հիմա Արևմուտքի և Ռուսաստանի մեջ պայքար է գնում, թե ով է արցախցիներին հետ տանելու, որպեսզի ԼՂ-ում ռազմական ներկայություն ունենան և ապահովեն Միջին Ասիայից Արևմուտք գնացող կոմունիկացիաները», - ավելացրեց քաղտեխնոլոգը։ Բադալյանի կարծիքով, չի բացառվում Արևմուտքը Հայաստանում իշխանափոխություն անի՝ Ազգային ժողով բերելով արևմտամետ ընդդիմության։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։