Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է պետպատվերի գումարների անհամաչափ բաշխման մասին տեղեկություններին:
Մասնավորապես գրել է.
«Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են (http://moh.am/#1/919) բժշկական կազմակերպությունների 2019 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարները:
Մամուլում շրջանառվում է պետական պատվերի գումարների «անհամաչափ» բաշխման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն:
Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ պետական պատվերը հատկացվում է բժշկական կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա` հատուկ մշակված չափանիշներով, և արդեն անցյալ տարվանից պայմանավորված չի եղել անձերով, ինչի մասին նախարարը բազմիցս շեշտել է իր խոսքում։
Պետպատվերի ծանրակշիռ մասը ստացել են հանրապետության մեծ և բազմապրոֆիլ հիվանդանոցները, և «Աստղիկ» ԲԿ-ն ամենաշատ պետպատվեր ստացողներից չէ:
Ինչ վերաբերում է «սեփական ծառը ջրելու» մղումներին, ապա Արսեն Թորոսյանը բազմիցս նշել է, որ սեփական բժշկական հիմնարկ չունի և 2011-2015թթ., 2016-2018թթ. զբաղեցրել է ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենի պաշտոնը»:
0Comments