Իտալիայի վարչապետը հայտնել է բաժանվելու մասին

Մանրամասներ
Իտալիայ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին բաժանվել է իր զուգընկերոջից՝ հեռուստալրագրող Անդրեա Ջամբրունոյից, որը վերջին շրջանում աչքի է ընկել սեքսիստական հայտարարություններով: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Անդրեա Ջամբրունոյի հետ իմ հարաբերությունները, որոնք տևել են գրեթե 10 տարի, ավարտվել են», - գրել է Մելոնին սոցիալական ցանցերում:

Զույգը յոթ տարեկան դուստր ունի։

«Շնորհակալ եմ նրան միասին անցկացրած հիանալի տարիների, այն դժվարությունների համար, որոնց միջով անցել ենք: Նա ինձ տվել է իմ կյանքում ամենակարևորը՝ մեր դուստր Ջինևրային: Մեր ճանապարհները բաժանվել են, և ժամանակն է դա ընդունել»,- գրել է Մելոնին։