Փետրվարի 16-ին՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարն ու «Արտ դիզայն» ՍՊԸ ճարտարապետ դիզայները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:
Անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս եղել է դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հաղորդավարն ու դիզայները բաց են թողնվել:
0Comments