Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
0Comments