ԵՄ-ն չպետք է գազ գնի Ադրբեջանից. Եվրախորհրդարանի ղեկավար

Մանրամասներ
եվրոպա

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական գործողություններից հետո նա անհուսալի գործընկեր է:

Այս մասին Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերից մյուսը: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է Մեցոլան: