Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը. փաստաբան

Ես իմ Ընտանիքի, Հարազատների, Ընկերների ու Հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ դադարեցնում է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը: 

«Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին՝ ես իմ Ընտանիքի, Հարազատների, Ընկերների ու Հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»,-գրել է նա: