Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին առաջարկում է միավորվել ու տապալել ՔՊ-ական իշխանությանը

Մանրամասներ
վարդան ղուկասյան դոգ

Քիչ առաջ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես եկավ հայտարարությամբ` առաջարկելով Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին միավորվել ու տապալել ՔՊ-ական իշխանությանը:

Նա դեմ չի արտահայտվել պաշտպանել Մարությանի կամ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն պահանջում է վերահսկողական գործառույթները հանձնել իր կուսակցությանը։