«Ես ձեզ նման թվանոց շորեր չեմ հագնում»... «Ընդամենը Mango ա, կարամ տամ` հագնեք». Ալեն Սիմոնյանը` լրագրողին. VIDEO

Մանրամասներ
ալեն

Լրագրող Անի Գևորգյանի հարցերին հրաժավելով պատասխանել` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անցավ հեգնելուն` առաջարկելով համատեղ սելֆի անել:

-Ձեզ որտեղի՞ց նման տրամադրություն, երբ որ սահմանին այսպիսի իրավիճակ է,- նկատեց լրագրողը:

-Բա ձե՞զ որտեղից տրամադրություն, որ այս ծաղկավոր զգեստը հագել եք, եկել եք այստեղ, սևազգեստ հագեք:

-Ես ձեզ նման թվանոց շորեր չեմ հագնում, ընդամենը լրագրող եմ, ԱԺ նախագահ չեմ, իմ պատասխանատվությունն ու Ձեր պատասխանատվությունը նույնը չեն,- նկատեց Անի Գևորգյանը:

-Սա թվանոց չի, ընդամենը Mango ա, կարամ տամ` հագնեք,- վրա բերեց ԱԺ նախագահը: