Եթե Արցախում հայի արյուն թափվի, իսկ ամեն ինչ գնում է դրան, ապա այդ արյունը Արայիկ Հարությունյանի վզին է լինելու:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:
Նա նաեւ նշել է. «Արյունը՞ք օզում, արյունըք ստընական…
Թալանչիներ, սառանչա, ձեր հարցերը մունք բիդի պատերազմից հետո լուծեինք, դե վեչինչ, տիյք օզում, տի անինք»:
Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ-ին: Մինչ այդ նա պետնախարար է նշանակել Սամվել Շահրամանյանին՝ լայն լիազորություններով:
0Comments