Կինը` Շամշադինից է, ամուսինը` Իջևանից. տեսանյութը Երևանում է նկարահանվել. Նոր մանրամասներ

Մանրամասներ

Այսօր առավոտյան տեսանյութ էր տարածվել որտեղ մայրը բռնության է ենթարկում անչափահաս դստերը։

24News-ի բացառիկ տեղեկություններով՝ անձը, որն ավելի վաղ հայտնի դարձավ իբրև Ա.Ա., բնակվում է Երևանում և այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում։

Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Դաշտոյանը 24News-ի հետ զրույցում հաստատել է կայքի տեղեկատվությունը և նշել նաև, որ ամուսինները Գավառից չեն.

«Կինը` Շամշադինից է, ամուսինը` Իջևանից: Գավառում բնակվել են ընդամենը 2-3 տարի: Ամուսնու դատապարտվելուց հետո, կինը երեխաների հետ տեղափոխվել է Երևան: Իրավապահ համակարգից մենք փորձեցինք տեղեկատվություն ճշտել և պարզեցինք, որ տեսանյութը Երևանում է նկարահանվել»,- մանրամասնել է փոխքաղաքապետը:

Հարցին, իսկ այն ժամանակահատվածում որքան որ բնակվել են, ինչպիսի՞ վարք են ցուցաբերել, Դաշտոյանը պատասխանել է. «Ոչ մի բանով աչքի չեն ընկել, նույիսկ, երբ տեսանյութը շրջանառվեց և նշվում էր, որ Գավառից են, փորձեցինք պարզել՝ ո՞վ է, բայց չէինք էլ ճանաչում, որովհետև շատ կարճ ժամանակատված են բնակվել մեզ մոտ»,- հայտնել է  փոխքաղաքապետ Գրիգոր Դաշտոյանը: